ԳԱԿ Փոքր Թատրոն

Թատրոն
Կարևոր է իմանալ
ք․ Երևան Աբովյան 11

Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնը Հայաստանի ամենանորարար թատերական ընկերություններից մեկն է: 1997 թվականին, որպես դրամա-ստուդիա այն հիմնադրել է ռեժիսոր Վահան Բադալյանը: Հիմնումից այսօր թատրոնի առաքելությունը նույնն է` ստեղծել յուրօրինակ թատերական ձեռագիր ունեցող բեմադրություններ և հարթակ դառնալ թատերարվեստի ուսումնասիրությամբ հետաքրքրված երիտասարդների համար՝ կրթական-ստեղծագործական ծրագրեր իրականացնելու նպատակով։ Տարիների ընթացքում թատրոնի բեմադրված ներկայացումների առանցքային թեման թատերական ժանրերն ու ոճերը միահյուսելու ձգտումն է՝ ազատորեն անցնելով դրամայից պարի և հատելով առանձին ձևերի ավանդույթների սահմանները:  

ԳԱԿ Փոքր թատրոնը մի շարք արտասահմանյան թատերական ընկերությունների հետ արդյունավետ համագործակցության հաջողված մեծ փորձ ունի, որը սկիզբ է առնում 2006 թվականից։ Դրանց արդյունքում բեմադրվել են մի շարք համատեղ ներկայացումներ, կազմակերպվել վարպետության դասեր և սեմինարներ։

Ամենահաջողված համագործակցություններից մեկը Իտալիայի «Versiliadanza» մշակութային միության հետ է,  որի արդյունքում ստեղծված «7-րդ զգայարանը» (2009թ.) և «SDD-Շեքսպիրի մեռած երազները» (2015թ.) բեմադրությունները ներկայացվել են բազմաթիվ տեղական և միջազգային հեղինակավոր բեմերում, ինչպես նաև կատարողական արվեստի ճանաչված փառատոներում: Երկու ներկայացումներն էլ ջերմորեն ընդունվել են բազմամշակութային հանդիսատեսի և թատերական քննադատների կողմից:

ԳԱԿ Փոքր Թատրոնի գործունեության առանցքային քայլերից էր Հայաստանում առաջին ներառական պարային ընկերության հիմնադրումը։ Մասնակիցները հաշմանդամություն ունեցող և չունեցող կատարողներ են, որոնք պարում են կողք կողքի: Ծրագիրն իրականացվել է Բրիտանական խորհրդի և Candoco առաջատար պարային ընկերության (Միացյալ Թագավորություն) հետ համագործակցությամբ՝ 2014թ.-ին: Պարի կոլեկտիվն իր խաղացանկում ունի  արդեն հինգ ներկայացում. «Մի լքիր ինձ» (2014), «HIRAETH» (2015), «Զգացողությունների թանգարան», LaVieEnRose / Ուրիշ պարեր (2018), «Գույներ»(2023)։  

ԳԱԿ Փոքր թատրոնը մասնակցել է մի շարք հեղինակավոր միջազգային բեմարվեստի փառատոների և արժանացել է բազմաթիվ մրցանակների:

5.0

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթի-կիրակի

Աշխատանքային ժամերը՝ 11:00-18:00

Կոնտակտներ
+374 55 462508
nca.smalltheatre@gmail.com
small-theatre-nca.mus.am
https://smalltheatre.am
Նման վայրեր
Մոտակա վայրեր